Հասարակություն

Հրդեհների հիմնական պատճառը անփութությունն է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ընթացիկ տարվա 8 ամսվա տվյալներով մեր երկրում արձանագրվել է 967 հրդեհ, ինչը 9 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվում գրանցված դեպքերից, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց  ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության լրավության և քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

Հրդեհների մեծ մասը պայմանավորված է  հրդեհային անվտանգության կանոնների անտեսմամբ: Օրերս ՀՀԿ կենտրոնական գրասենյակի և «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հրդեհները ևս մեկ անգամ հաստատում են անփութության անթույլատրելիությունը:

Ինչպես նշեցՍերգեյ Հայրապետյանը, այս երկու դեպքերի շուրջ իրականացվում է հետաքննություն և նշանակված է փորձաքննություն: Նախնական ուսումնասիրությունները վկայում են, որ մարդկային գործոնը այստեղ որոշիչ դեր է խաղացել:

Եթե «Հարսնաքարում» հրդեհը առաջացել էր խոհարարների անփութության պատճառով, ապա ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքի պարագայում անփույթ էին շինարարները:

Ամեն դեպքում՝ այս պատահարարների արդյունքում վնասի չափը բավականին փոքր է եղել, նշեց պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ներկայացուցիչը:

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության լրավության և քարոզչության բաժնի պետը կոչ արեց ձեռնպահ մնալ չորացած խոտածածկերն այրելուց՝ հատկապես գյուղական շրջաններում: Ըստ նրա՝ ապացուցված է, որ խոտի այրումը չի բերրիացնում հողը, այլ՝ հակառակը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button