Կարևոր

Դեսպան Այվազյանի հանդիպումը Էստոնիայի խորհրդարանի նախագահի հետ

Սեպտեմբերի 25-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Էնե Էրգմայի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Էստոնիայի միջև միջպետական հարաբերությունների ընթացքի կապակցությամբ` կարևորելով միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:
Էստոնիայի խորհրդարանի խոսնակն իր մտադրությունն է  հայտնել գործնական սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԺ ղեկավարության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Ձեռք բերվեց առաջիկայում փոխադարձ այցեր իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություն:
Կողմերն անդրադարձել են  նաև տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:

Թողնել պատասխան

Back to top button