Գուրգեն Մարգարյանն այսօր կդառնար 34 տարեկան


Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Այսօր Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է: Գուրգեն Մարգարյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար այսօր Եռաբլուր պանթեոն են այցելել նրա ընտանիքի անդամներն ու մտերիմները, պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայաստանյան բուհ-երի ուսանող
«Գուրգեն Մարգարյան» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Քոչոյանի համար Ադրբեջանից ամեն ստոր քայլ սպասելի էր, բայց ոչ Հունգարիայի կառավարության ու այդ երկրի արդարադատության կողմից: Սաֆարովի արտահանձումը խայտառակ գործարք էր, ասաց նա: