Կարևոր
Արմավիրում է իրանական պատվիրակությունը


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր
Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգի պատվիրակությունն այսօր Արմավիրի մարզում էր։ Պատվիրակության անդամները ծանոթացել են մարզի տնտեսությանը եւ որոշակիացրել համագործակցության ոլորտները։ Շեշտը դրվել է անասնապահության վրա։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արոտավայրերի հատկացման, կաթնամթերքի վերամշակման, սպանդանոցների կառուցման շուրջ։