Մշակույթ

«Սասուն»- ի լեհական հաջողությունը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 1-ը Լեհաստանի Զակոպանե քաղաքում տեղի է ունեցել «Լեռնային շրջանների ֆոլկլորի» 44-րդ միջազգային փառատոնը, որին ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ առաջին անգամ մասնակցել է Հայաստանը՝ ի դեմս «Սասուն» ազգագրական երգի պարի համույթի։
Հայկական համույթի ցնցող հաջողությունների մասին վկայում են ութ մրցանակները, այդ թվում ՝ առաջին մրցանակ «Լավագույն երգչախումբ և ժոողվրդական գործիքների կատարում » անվանակարգում , «Հանդիսատեսի հատուկ մրցանակ»- ը  և այլն։ Հանդիսատեսին ու ժյուրիին գրավել են ոչ միայն հայկական ազգագրական երգն ու պարը, այլև խմբի անդամների վարակիչ կենսուրախությունը։
«Փառատոնին մասնկցող հարյուրավոր մարդիկ մեզ հետ հաճույքով պարում էին հայկական քոչարին, ընդունեցին ու սիրեցին մեզ»,- պատմում է «Սասուն» ազգագրական երգի պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Հաաստանը հաղթող է ճանչվել նաև «Կրակովսկայա գազետա» թերթի հայտարած «ամենագեղեցիկ լեռնուհին» լուսանկրաների մրցույթում։ 13 երկրների մասնակիցների թվում Անի Ղազարյանն իր հայկական տարազով ճանաչվել է ամենագեղեցիկը։
«Ուշագրավ է, որ լեհական փառատոնում Թուրքիան ներկայացնում էր, չգիտես ինչու, «Արմէլիտ» կոչվող համույթը և ինչպես միշտ ՝ հայկական գործիքներով ու հայկական երաժշտությամբ։ Կարևոր մի փաստ, որ առանձնացնում են հայկական համույթի անդամները. «Փաառտնոի մաանկիցների վերաբերյալ բուկլետներում կար պատշաճ տեղեկատվություն՝ ովքեր են սասունցիները և որտեղ են նրանց արմատները։ Պատմական Հայսատանի տարածք, որն այժմ Թուրքիայի կազմում է»։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button