ԿարևորՀասարակություն

Մեկ զինծառայող զոհվել, 9- ը վնասվածքներ են ստացել

Սեպտեմբերի 24- ին ժամը 16:30- ի սահմաններում Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «ԳԱԶ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից՝ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Շարքային Գոռ Գնելի Գալստյանը, գիտակցության չգալով, այսօր ժամը 00:20-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացել է:

Շարքայիններ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է: Շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 377 հոդ. 2-րդ մասով /մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ 25.09.2012թ.  հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Թողնել պատասխան

Back to top button