ԿարևորՏնտեսական

Սփյուռքահայ ներդրողների իրավունքները խախտվում են

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելիս խնդիրների առաջ կանգնած արտասահմանցի ներդրողների շահերը պաշտպանելու համաև հայաստանի փաստաբանների պալատի մի շարք անդամներ նախաձեռնել են «Սփյուռքի ներդրողների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի ստեղծումը: Հիմնադրամը, սակայն գործելու է ոչ Հայաստանում: Որն է նորաստեղծ այս կառույցի առաքելությունը եւ ինչ խնդիրներ են գտնվում դրա ուշադրության կենտրոնում:

Հայաստանը տարբեր պաշտոնյաների շուրթերով տարբեր հարթակներում մշտապես հայտարարում է, թե բաց է ներդրողների համար, թե մեր երկրում ամեն պայման ստեղծվում է, որպեսզի մարդիկ վստահությամբ իրենց միջոցները Հայաստանում շրջանառության մեջ դնեն: Արտասահմանյան ներդրողները գալիս են Հայաստան, փորձում գտնել մեր երկրի տնտեսության գրավիչ կողմերը, սակայն փորձը ցույց է տալիս, որ մեր օրենքներին եւ վարչարարությանը ոչ լավ ծանոթ գործարարները երբեմն հայտնվում են դժվար կացության մեջ: Դրա հետեւանքով այսօր դեռ ընթացքի մեջ են սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության գծով հարուցված մի շարք քրեական և քաղաքացիական գործեր:

Այս իրավիճակը խնդրով մտահոգ մի շարք իրավապաշտպանների կողմից «Սփյուռքի ներդրողների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ ստեղծելու պատճառ է դարձել: Հիմնադրամը, սակայն, ստեղծվել է ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանից դուրս`Միացյալ Նահանգներում` հույս ունենալով, որ այնտեղից ավելի հեշտ կլինի իրավական գործընթացները ճիշտ ուղղությամբ տանել: ՀՀ Փաստաբանների պալատի անդամներ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Լեռնիկ Հովհաննիսյանն այսօր լրագրողնեի հետ հանդիպման ժամանակ խոսեցին հիմնադրամի առաքելության եւ իրենց առջեւ դրված խնդիրների մասին:

Ասուլիսին տեսակապով միացավ սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանը: Հայաստանում նա տնտեսական գործունեություն ծավալելիս խնդիրներ է ունեցել, եւ հայրենի իրավապահ մարմինները դրանց հետքերով քրեական գործ են հարուցել: Սակայն այդ գործը դեռ ընթացքի մեջ է` անորոշ ելքով:

Որքանով են վերացվել սփյուռքահայ ներդրողների իրավունքների խախտումները. պետական ատյաններիր անունից այսօրվա հանդիպմանը պատասխանող չկար: Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանները պնդում են, որ թե Պետեկամուտների կոմիտեի, թե էկոնոմիկայի նախարարության կողմից դեռ համարժեք պատասխան չկա բարձրաձայնված խնդիրներին: Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը դեռ ամիսներ առաջ էր «Ռադիոլուր»-ին վստահեցրել, որ դիմումների դեպքում իրենք պատրաստ են ամեն հարց ամենայն մանրամասնության քննարկել: Սակայն ինչպես երեւում է` շատ հարցեր դեռ շարունակում են սպասել իրենց լուծմանը:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button