ԿարևորՀասարակություն

Ովքե՞ր են Խոսրովի անտառում տեղի ունեցած հանցագործության մեղավորները

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Պահպանենք Խոսրովի արգելոցը» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Մարիամ Սուխուդյանն ու Եղիա Ներսեսյանը, իրավաբան Մերի Խաչատրյանն ու «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ապրես Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել են Խոսրովի անտառ պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամասում կատարված, իրենց խոսքով, հանցագործության մասին:

Նրանք պահանջել են փաստի առթիվ քրեական գործ հարուցել` պատասխանատվության կանչելով բնապահպանության նախարարից մինչև արգելոցի տվյալ տեղամասի տնօրինություն: Իրենց նախաձեռնությամբ նույն հանդիպմանը ներկայացած նախարարության աշխատակիցները փորձել են պարզաբանումներ ներկայացնել: Սակայն նրանց ու բնապահպանների թեժ բանավեճն ավարտվել է վեճով:

Եվ այսպես, ինչ է տեղի ունեցել արգելոցի տարածքում, երբ ու ինչ են արձանագրել բնապահպանները, ովքեր են տեղի ունեցածի պատասխանատուները:

Թողնել պատասխան

Back to top button