ԿարևորՔաղաքական

Գագիկ Ծառուկյանը՝ ընդդիմության միասնական թեկնածո՞ւն

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է 2013 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ հասարակության նախընտրական տրամադրություններին: Մասնավորապես, պարզվել է, որ ընտրական իրավունք ունեցող անձանց 40 տոկոսը քաղաքականությամբ չեն հետաքրքրվում: Ըստ սոցիոլոգի, ներկա փուլի համար դա նորմալ ցուցանիշն է: Ընդհանուր առմամբ, սեպպտեմբերի 15-16 անցկացված հարցմանը մասնակցել է 2730 հոգի` հանրապետության տարբեր մարզերից:

Գալիք նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կարող է դառնալ ընդդիմության ՀՀ նախագահի միասնական թեկնածուն: Համենայն դեպս այս մասին է վկայում են «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կողմից օրերս իրականացված հարցման արդյունքները:

Հարցված ընտրողների ընդդիմադիր հատվածը, ըստ կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի, առանձնացրել է նախագահի 6 հնարավոր միասնական նախընտրելի թեկնածու:
«Գ.Ծառուկյան` մոտ 43 տոկոս, Ռ. Քոչարյան` 20 տոկոս, Ր. Հովհաննիսյան` 15 տոկոս, Լ. Տեր-Պետրոսյան և Վ.Հովհաննիսյան `6-ն տոկոս, Ա. Ռուստամյան` 4 տոկոս»:

Միաժամանակ «Սոցիոմետր»-ը հարցման արդյունքում պարզվել է, թե ով է անցանկալի ընդդիմադիր նախագահացուն: Հարցվածների ավելի քան 34 տոկոսը տվել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը:

Ըննդիմադիր ընտրազանգվածի այս ընկալումը ինչքանով կիրականանա, ցույց կտա ժամանակը, սակայն այնուամենայնիվ հասարակության տրամադրությունները այսօր հետևյալն են:

«Ծառուկյանի հաղթանակին հավատում է իրեն վստահողների մեկ երրորդը, և սա լուրջ նախադրյալ է»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ այս տվյալները մեկնարկային են և նախընտրական արշավին համընթաց կարող է փոխվել` կապված զարգացումներից:

Հարցման հարցերից մեկը անդրադարձել է և ընտրողների գնահատականներին ` երկրի ներկա իրավիճակի հետ: Այսպես, հարցվողների 38 տոկոսը այն համարում է դրական, 60,5 տոկոսը ` բացասական: Ինչքանով այս ցուցանիշները կփոփոխվեն` կապրենք կտեսնենք: Ամեն դեպքում Ադիբեկյանը խոստացավ մոտ օրերս անդրադադառնալ հասարակության և իշխանական ընկալումներին:

 

Թողնել պատասխան

Back to top button