Հասարակություն

Մեկնարկեց Համաբանակային 15-րդ սպարտակիադայի եզրափակիչ փուլը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում այսօր տեղի է ունեցել Համաբանակային 15-րդ սպարտակիադայի` եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր բացմանը մարզադաշտ է բերվել և առաջին անգամ ներկայացվել Սպարտակիադայի դրոշը:

ՀՀ զինված ուժերի սպարտակիադան նպատակաուղղված է զորամասերում զինծառայողների ֆիզպատրաստության մակարդակի բարձրացմանը, մարզաբազաների կառուցմանը և բարեկարգմանը, զինծառայողների ակտիվ հանգստի բովանդակալից կազմակերպմանը, լավագույն մարզիկների հայտնաբերմանը, հավաքական թիմերի համալրմանը, մարտական պատրաստության գործընթացում ֆիզիկական պատրաստության դերի ու նշանակության բարձրացմանը:

Մրցումներին մասնակցում են ժամկետային պարտադիր զինծառայողները, սպաները և ենթասպաները:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button