Տնտեսական

Վազգեն Սաֆարյան «Պետությունը պետք է միջամտի արդյունաբերության զարգացմանը»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ազգային վիճակագրական ծառայությունը այս տարվա երրորդ եռամսյակը կամփոփվի մի քանի օրից: Մինչ այդ, 2012 թ. 7 ամիսների արդյունքներով` Հայաստանը ԱՊՀ-ում առաջատարն է արդյունաբերական աճի տեմպով: ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով` արդյունաբերական աճը Հայաստանում հունվար-հուլիսին կազմել է 13.4%, Տաջիկստանում` 12%, Բելառուսում` 8.6%, Ուզբեկստանում`7%, Ռուսաստանում` 3.2 %, Ուկրաինայում` 0.2%:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ մեր երկրի տնտեսության ոլորտի պատասխանատուներին հանրավորություն տվեց ռեալ գնահատել տնտեսության ներկա իրավիճակն ու եզրահանգումներ կատարել: Հենց ճգնաժամի շնորհիվ էր, որ մեր երկրում քաղաքական կամք ընդունվեց` առաձնակի ուշադրություն դարձնել արդյունաբերության զարգացման վրա:

Արդյունաբերության զարգացման կարևորությունն ընդգծելով` Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ահա թե ինչ համեմատություն է կատարում.«Եթե գյուղատնտեսությունը տնտեսության ոտքերն է, որի վրա կանգնում է օրգանիզմը, ապա արդյունաբերությունը ողնաշարն է, որը պահում է ամբողջ կոնստրուկցիան, թևերը բարձր տեխնոլոգիաներն են, գլուխը՝ գիտությունն ու կրթությունը: Պետք է զարգացնենք մեր արդյունաբերությունը, պետք է մոդեռնիզացվի արդյունաբերությունը: Ինքնաբերաբար չենք կարողանում զարգացնել արդյունաբերությունը, ուստի պետությունը պետք է միջամտի արդյունաբերության զարգացմանը»:

«Արդյունաբերությունը պետք է հենվի հիմնական մի քանի ճյուղերի վրա»,- ասում է զրուցակիցս: Քիմիական արտադրություն, հանքարդյունաբերություն, գունավոր մետալուրգիայի զարգացում, ոսկերչություն, ադամանդագործություն, դեղագործություն: Շղթան կարելի է շարունակել: Հայկական արդյունաբերության երբեմն հսկայի բարի համբավի վերականգնումը կարևորվում է ամենաբարձր ատյաններում:

2011թ հաստատվեց արտահանման ուղղված արդյունաբերական ռազմավարությունը: Խոսելով ռազմավարության առանաձնահատկությունների մասին՝ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանն ընդգծում է.«Առաջին անգամ փորձ է արվում պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով ոչ միայն միջոցառումներ իրականացնել այլ ռազմավարության մշակման փուլից մասնավորին ներգրավել ենք ակտիվ աշխատանքների մեջ: Արմագրված է 11 ոլորտ:11 ոլորտների միջոցառուների ծրագիր պետք է լինի: Կան միջոցառումներ, երբ պետության հետ համաֆինանսվարում կիրականացնի նաև մասնավորը: Որպես ռազմավարության հիմնական իրականցնող կառույց, կհանդիասանա Զարգացման հայկական գործակալությունը, որտեղ ստեղծվել ու կկստեղծվեն խորհուրդների քարտուղարություններ:

Ինչպես արդեն նշվեց, Ռազմավարությամբ ընտրվել է արդյունաբերության 11 ճյուղ, որոնք ներկայացնում են վերամշակող արդյունաբերության ճյուղերը: Նպատակը տնտեսության արտահանելի հատվածի դիվերսիֆիկացիան է, վերջնական արտադրանք թողարկող արտադրանքի բաժնի ավելացումը: Ընտրված ճյուղերն են կոնյակագործությունը, գինեգործությունը, պահածոների, հյութերի, ջրերի արտադրությունները, ադամանդագործությունը, ոսկերչությունը, ժամացույցների արտադրությունը, ճշգրիտ ճարտարագիտությունը, դեղարտադրությունը, տեքստիլ արտադրությունը:

Երբ ի վերջո, ռազամավարության իրականացումը շոշափելի արչդյունք կտա: Հայկ Միրզոյանի խոսքով, պետք չէ սպասել ռազմավարության մշակման վերջնական ավարտին, բավականին հարցեր ընթացքում լուծվում են.«Սկսած ցուցահանդեսների մասնակցությունից, հարկային, մաքսային, տրանսպորտային հացերից, Լարսի խնդիրը կոնյակագործության խորհրդի ժամանակ բարձրացվեց և արդեն այդ հարցը միջկառավարական քննարկման է դրվել»:

Մեզ մնում է հուսալ. որ մոտ ապագայում իսկապես շոշափելի արդյունք կունենանք հատկապես վերը նշված ճյուղերում և որ ներմուծման ու արտահանման անհավասարակշռությունն ի վերջո եթե չդիվերսիֆիկացվի, գոնե կնվազի:

Թողնել պատասխան

Back to top button