Հասարակություն

«Ջորջիա 2012» ուսումնավարժությանը կմասնակցեն հայ փրկարարները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմը այսօր մեկնեց Վրաստան` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը։

Փրկարարների մեր հավաքականում ընդգրկված են հատուկ փրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական, քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի ջոկատներ, պարամեդիկներ և շնաբաններ:

Վրաստան մեկնող 55 հայ փրկարարներին ճանապարհելու նպատակով Հատուկ փրկարարական ջոկատի կենտրոն էր եկել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Մեր թիմը, որը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, «Ջորջիա 2012»-ին կներկայանա հրշեջ-փրկարարական համապատասխան տեխնիկայով ու սարքավորումներով։

Դիմելով փրկարաներին, նախարար Երիցյանը նշեց, որ նմանատիպ վարժանքներ 2 տարի առաջ տեղի ունեցան մեր երկրում և մեր թիմը գերազանց ցուցաբերեց իրեն:

Փորձառու փրկարարների մեր հավաքականը մշտական կապի մեջ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ: Նախարարը նշեց, որ հետևելու թիմի մասնակկցությանը, և խոստացավ խրախուսել լավագույներին:

ՆԱՏՕ-ի այս ուսումնավարժանքը անց է կացվում ամեն տարի տարբեր երկրներում: Եթե 2010-ին այն անցկացվեց Հայաստանում, ապա անցյալ տարի հյուրընկալող երկիրը Մոլդովան էր: Այս անգամ ընտրված է Վրաստանը: Ռուստավի քաղաքի մոտակայքում անցկացվող վարժանքներին մասնակցում է 11 թիմ 30 երկրներից:

Մեր փրկարարներին կգտնեվեն Վրաստանում մինչև սեպտեմբերի 27-ը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button