Հասարակություն

«Հարսնաքար»-ում բռնկված հրդեհը մարվել է

Այսօր ժամը 16.50-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երեւանի Աճառյան փողոցի 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի տեղեկատվության դեպքի վայր է մենկել 6 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք:

Հայտարարվել է հրդեհի 2-րդ աստիճանի բարդության կանչ: ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17.27-ն, մարվել `17.38-ին: Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառը եղել է խորովածի կրակը եւ կրկին ըստ նախնական տվյալներով այրվել է 300 քմ տանիք:

Թողնել պատասխան

Back to top button