ՀասարակությունՔաղաքական

ԱԻՄ.Կարևոր է, որ ունենք անկախ Հայաստան, որն արդեն արժեք է ու հպարտություն

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Յուրաքանճյուր ոք հիշում գնահատում է անցած տարիները փորձում առանձնացնել ձեռքբերումներն ու բացթողումները: Թե ո՞ր սյունակն ավելի ծավալուն կլինի, կարևոր չէ: Կարևոր է, որ ունենք անկախ Հայաստան, որն արդեն արժեք է ու հպարտություն:

Անկախ Հայաստանը 21 տարեկան է, երիտասարդության եռուն շրջանում: Բավական է նշել արցախյան հաղթանակը որ արձանագրեց Հայաստանը նորաստեղծ տարիքում: Այն արդեն խոշոր ձռքբերում է ու հպարտալանու առիթ: Ինչ ձեռքբերումներ ունենք 21 տարվա ընթացքում:

Գնահատականները կարող են խիստ տարբեր լինել, ավելի տարեցները կարոտախտով հիշում են խորհրդային տարիները, անկախության սերունդը ուրախ ու երջանիկ է, անկախությունն այն էր, ինչի մասին երազում էին մեր պապերը, ասում են:

Անկախ գնահատականներից հստակ է մի բան` անկախությունն արժեք է և դա որևէ մեկը չի կարող ժխտել, այլ հարց է, թե ինչ ձեռքբերումներ են կարևորվում, կամ որ ճանապարհով ես գնում:

Օրն առիթ է` հիշելու անկախության ջատագովներին, ինչն այսօր մեծ սիրով արել են աիմականներն իրենց առաջնորդ ու «անկախություն հանրաքվեի ճանապարհով» գաղափարի համար երկար տարիներ բանտում անցկացրած Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ:

Այսօր պարտավոր ենք հիշել, բոլոր նրանք, ովքեր պայքարում էին անխակության համար: ԱԻՄ առաջնորդը միավորման անդամների հետ միասին այցելել է նաև բոլոր նրանց շիրիմներին, ովքեր պայքարել են անկախության համար ու այսօր մեր կողքին չեն. Հայկազ Խաչատրյան, Մովսես Գորգիսյան, Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան…

Նրանք պայքարեցին անկախության գաղափարի համար ու շոշափեցին անկախության պտուղները: Իսկ բազմաթիվ քաջ ու հերոս հայորդիներ ոգևորված անկախության ձեռքբերմամբ պայքարեցին ու հաղթանակ նվիրեցին անկախ Հայաստանին ու ողջ հայ ժողովրդին: Խոնարհում նաև նրանց, մեզ պարգևած նվերի, հաղթանակած անկախ Հայաստանի համար:

Թողնել պատասխան

Back to top button