Հասարակություն

«Ուրախ անկախության օր». Ադամ Շիֆը հայերենով է շնորհավորել ՀՀ անկախության 21-րդ տարեդարձը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կառավարությանն ու աշխարհասփյուռ հայությանը` անկախության 21-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում մասնավորապես ասված է. «Այսօր, երբ նշում ենք ՀՀ անկախության 21 -րդ տարեդարձը, ես ուրախանում եմ հայ համայնքի հետ միասին, եւ հպարտորեն ասում` «ուրախ անկախության օր», շնորհավորանքներս Հայաստանի ժողովրդին, ամերիկահայերին եւ աշխարհի ողջ հայությանը այս ուրախալի օրվա կապակցությամբ:

Դեպի անկախություն ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց ժամանակն ապացուցել է, որ հայերը դիամցկուն ազգ են: Նրանք դիմակայել են օտարի լուծը, եւ վերապրել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մինչ օրս ամերիկահայերը շարունակում են ապացուցել, թե ինչպիսի կարեւոր մաս են կազմում մեր հասարակության համար` նոր ճանապարհներ հարթելով Կալիֆորնիայի եւ ողջ Միացյալ Նահանգների տնտեսության, սոցիալական եւ քաղաքական ոլորտներում:

Երկար տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել աշխատելու հայկական համայնքի շատ ներկայացուցիչների հետ: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ կառավարությունը ճանաչի հայոց ցեղասպանությունն ու հասնի արդարացի փոխհատուցմանը` ի հիշատակ անմեղ զոհերի, ինչպես նաեւ ապահովի օգնություն Հայաստանին եւ ԼՂՀ-ին: Որպես հայ համայնքի ընկեր, ինձ համար պատիվ է միանալ ձեզ` նշելու այս կարեւոր տարեդարձը: Շնորհավորանքներս ՀՀ կառավարությանն եւ աշխարհասփյուռ հայությանը»,- եզրափակել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button