ԿարևորՔաղաքական

Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետությանը՝ Անկախության տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը:

«Նախագահ Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեծագույն հաճույքով լավագույն մաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ ձեր անկախության տոնի կապակցությամբ:

Սա առանձնահատուկ առիթ է՝ պատվելու հայերի և հայկական ծագումով մարդկանց նվաճումները: Միացյալ Նահանգներում ամերիկահայերը հարստացրել են մեր հասարակությունը՝ ամրապնդելով մեր երկու երկրների միջև առկա երկարամյա բարեկամական կապերը: Ես հնարավորություն եմ ունեցել ևս մեկ անգամ զգալու հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը, երբ այս տարվա հունիսին այցելել էի Հայաստան»,- նշված է ուղերձում:

«Ինչպես այն ժամանակ ասացի, Ամերիկան հակված է սատարել Հայաստանին՝ ամրապնդելու իր ժողովրդավարական կառույցները, խորացնելու իր տնտեսական բարեփոխումները և նպաստել, որպեսզի ապագայում խաղաղություն ու բարգավաճում հաստատվի:

Հիմա, երբ տոնում եք անկախության 21-ամյակը, իմացեք, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր ու բարեկամ: Ես շնորհավորում եմ բոլոր հայերին այս կարևոր տոնի առիթով ու մաղթում մեծ հաջողություն հաջորդ տարում»,-նշված է ուղերձում:

Թողնել պատասխան

Back to top button