ՄշակույթՏնտեսական

Փառատոնի ողջ հասույթը կուղղվի սիրիահայ անապահով ուսանողներին

Արտակ Բարսեղյան

«Ռադիլուր»

Սեպտեմբերի 26-28-ը Երևանում կանցկացվի «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնը, որին կմասնակցեն 15 պետությունների և ավելի քան 50 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փառատոնի ծրագրի և նպատակների մասին տեղյակ է Մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում անցկացվելիք «Երկրները` մեկ հարկի տակ» եռօրյա փառատոնը, ըստ միջոցառման մախաձեռնողների, ունի գործարար, մշակութային, էթնիկ բնույթ:

Ինչպես նշեց ` «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ՍՊԸ տնօրեն, «Միջազգային գործարար կապերի աջակցման կենտրոն» Հ/Կ նախագահ Մարիամ Մանուկյանը, մասնակիցների թվում են ՀՀ-ում գործող դեսպանությունները, հյուպատոսությունները, նախարարությունները, օտարերկրյա գործարարները, ինչպես նաև տեղի արտադրող և ներկրող ընկերութունները:
«Փառատոնի նպատակն է Համախմբել Հայաստանում գործող դեսպանությունններին, հյուպատոսություններին, արտերկրից ժամանած գործարարներին, ինչպես նաև հայկական մշակույթն ու գործարարությունը մեկ հարկի տակ` խթանելով մշակույթը, գործարարությունը, հնարավորություն տալով հայկական արտադրանքն արտահանելու արտասահմանյան պետություններ»:

Եռօրյա միջոցառման ընթացքում հնչելու է 18 մասնակից երկրների մշակութային երգն ու պարը: Բացի գործարար կապերի զարգացումից և բազմազան մշակութային ծրագրից իրականացվելու է հանգանակություն, որի ողջ հասայթը կուղղվի Հայաստան ժամանած 200 սիրիահայ անապահով ուսանողներին:

Ծրագրի իրականացման գաղափարը պատկանում է Սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Անի Զեյթունցյան-Արզումանյանին, որը կարևորեց իր համերկրացիներին ցուցաբերվող օգնությունը և աջակցությունը: Նա հույս հայտնեց, որ հանգանակության միջոցները կօգնեն անապահով սիրիահայ ուսանողներին:

Ըստ փառատոնի կազմակերպիչների, դրամահավաքը կիրականացվի հատուկ արկղով, և որևէ պարտադրանք չլինի հանգանակվող գումարի չափի շուրջ` ով որքան կկամենա:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button