Տնտեսական

Ռուսական կողմի հայտարարությունն անհիմն է

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանյան արտադրության ձկնամթերքը համապատասխանում է սննդի անվտանգության չափանիշերին, եւ Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի արտահանումը կասեցնելու մասին ռուսական կողմի քայլն անհիմն է: Իր այս համոզմունքով այսօր լրագրողներին է հանդիպել «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը:

Ռուսական կողմի հայտարարությունը, թե Հայաստանից արտահանված ձկան եւ ձկնամթերքի մեջ վտանգավոր ցուպիկներ կան, անհիմն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարությանը հայտարարությամբ պատասխանեց «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: Նա պնդում է, որ Հայաստանում արտադրվում է էկոլոգիապես մաքուր ձուկ, եւ Ռուսաստանում առաջ եկած խնդիրն անառողջ մրցակցության հետեւանք է` ուղղված այդ երկրում հայկական արտադրության ձկնամթերքի ձեռք բերած ազդեցիկ դիրքը թուլացնելուն: Հայ ձկնաբույծների միավորման ղեկավար Արթուր Աթոյան:

Արթուր Աթոյանն ընդգծեց, որ ձկնամթերքի ռուսական շուկայում հայկական ընկերությունների հետ մրցակցում են թուրքական եւ նորվեգական ընկերությունները: Անգամ արձանագրվել են դեպքեր, երբ ռուսաստանյան խանութներում այլ ծագման ձկնամթերքը ներկայացվել է որպես հայկական իշխան: Բողոքող հայ տնտեսվարողներին խանութում պարզաբանել են, թե շփոթություն է եղել: Եթե ռուսաստանյան շուկայում իրոք հայտնաբերվել է աղիքային ցուպիկներ պարունակող ձուկ, ապա հնարավոր է` այն եւս ունեցել է այլ երկրի ծագում, սակայն վաճառվել հայկականի անվան տակ. ենթադրում է Արթուր Աթոյանն:

Նրա մեղադրանքը դեռ կասկածների մակարդակով է: Թե երկրի ներսում, եւ թե երկրից դուրս հայկական արտադրության ձկնամթերքի որակի հարուցած կասկածները վերջնականապես փարատելու նպատակով Հայ ձկնաբույծների միավորումը մի քանի տասնյակ ձկնաբույծների անունից դիմել է Գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությանը` պետական մակարդակով ուսումնասիրություններ կատարելու:

Հայաստանում արհեստական ջրամբարներում բուծվող ձկան որակի մասին: «Ռադիոլուր»-ը հետաքրքրվեց` որքանով է վերահսկվում, թե Հայաստան ձկան ինչ կերեր են ներկրվում, որքանով ենք մենք զերծ հորմոնային կերերով պահված ձկնամթերքի օգտագործումից: Հայ ձկնաբույծների միավորման ղեկավարի բոլոր վստահեցումները հայաստանյան արտադրության ձկան որակի օգտին են:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button