Հասարակություն

Պարգեւատրվել են պետական եւ ՊՆ գերատեսչական պարգեւներով

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ ՊՆ-ում անցկացված հանդիսավոր նիստում շուրջ երկու տասնյակ սպաներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են պետական եւ Պաշտպանության նախարարության գերատեսչական պարգեւներով:

«Անկախությունը նվաճում է, իսկ այն պաշտպանելու համար հայ ժողովրդից բազմաթիվ զրկանքներ պահանջվեցին»,-շնորհավորելով անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առիվ նշել է մեր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը` շեշտելով, որ անցած 21 տարիները դարձան նաեւ Հայոց բանակի ձեւավորման ու կայացման տարիներ:

«Այս դահլիճում եղողներից շատերս միասին անցանք ՀՀ զինված ուժերի ստեղծման, կայացման ու ամրապնդման դժվարին ճանապարհը ու կարծում եմ չկա ավելի մեծ հպարտություն, քան բանակաշինության ու հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման գործի մասնակիցը լինելը»,-նկատել է նախարարը` վստահեցնելով, որ այսօր ունենք անկախությունը վստահելիորեն պաշտպանող զինված ուժեր:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button