ՀասարակությունՄշակույթ
Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվեցին հայ մեծերի անձանները


Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր տեղադրվեցին հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի և հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի արձանները, որոնք «տեղավորվեցին» նստարանների եզրին՝ տեղ թողնելով նաև մեր մեծերի կողքին նստել ցանկացողների համար:
Մհեր Մկրտչյանը երևանցիներին է ներկայանում «01-99» ֆիլմում իր կերտած հայտնի հերոսի տեսքով՝ տակառիկը ձեռքին, գլուխն էլ վիրակապ արած:
Նրա արձանը՝ համապատասխան նստարանով, տեղադրված է «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, իսկ Եղիշե Չարենցի արձան-նստարանը՝ նախկին «Երևան» հյուրանոցի՝ ներկայիս «Գոլդեն Թյուլիպ»-ի դիմաց է: