ՀասարակությունՏնտեսական

«Զվարթնոց»-ը դադարեցրել է «Արմավիա»-ի չվերթները

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը կրկին պարտքային ճգնաժամի մեջ է. «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրել է ավիաընկերության չվերթների սպասարկումը՝ կուտակված պարտքերի պատճառով:

Ինչպես լրատվամիջոցներին հայտնել է «Զվարթնոցի» հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Գևորգ Աբրահամյանը, «Արմավիան» պետք է, ըստ այս տարվա մարտին կազմված ժամանակացույցի, մինչև սեպտեմբեր մարեր կուտակած 5.3 մլն եվրո պարտքը, բերեր որոշակի մակարդակի և չգերազանցեր այն: Սակայն, Գ. Աբրահամյանի խոսքով, որոշ ժամանակ անց ընկերությունը դադարել է կատարել պարտավորությունները և այժմ բավականին գերազանցել է սահմանաչափը:

«Մի քանի անգամ զգուշացումից հետո ստիպված ենք եղել դադարեցնել սպասարկումը: Բայց մենք լավատես ենք, որ շուտով փոխանցում կկատարվի»,- ասաց Գ. Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 15-ին «Արմավիա»-ի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության միջև կնքված համաձայնագրի խախտման մասին երկկողմ մեղադրանքները որոշ ժամանակ շարունակվեցին, ապա դադարեցին, և կողմերը վերջնական համաձայնության եկան:

Թողնել պատասխան

Back to top button