ՀասարակությունՏնտեսական

Աշխատանքից կազատվեն Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության նիստն այսօր սկսվել է բավականին հանդարտ՝ սովորականի նման, սակայն ավարտվել է բավականին թեժ: Պատճառը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 15-ին կառավարությունում հրավիրած խորհրդակցությունն էր, որի ժամանակ նախագահը դժգոհել էր կառավարության՝ գնումների ոլորտում կատարած աշխատանքներից: Ֆիանանսների նախարարի առաջարկով աշխատանքից կազատվի Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարը, տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարներ:

Տեղեկացնենք, որ որ պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարը ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Հակոբ Բեգլարյանը: Վարչապետը խիստ զայրացել ու խայտառակություն է բնորոշել հանրային գրադարանի հիմնանորոգման հետ կապված խնդիրը: Հիշեցնենք, որ Հանրային գրադարանի հիմնանորոգման համար շուրջ 700 մլն դրամ է հատկացվել, աշխատանքներն ավարտվել են, սակայն, պարզվել է՝ ամեն ինչ պետք է գրեթե նորից սկսել:
Ի՞նչ է կատարվում Հայաստանի գնումների համակարգում: Պարզաբանումները ոլորտի պատասխանատուի՝ Վաչե Գաբրիելյանի մեկնաբանմամբ, ով կարծում է, որ խնդիրներն իրականում վարչարարության, ձևավորված նորմերի հետ են կապվում: Ներդրվել է համակրագ, որն ունի իր բացասական հետևանքները,- հայտարարեց ֆինանսների նախարարը՝ «Մենք ցանկացած կանոնակարգ կարող ենք գրել, որոնք չկատարվեն: Առաջարկում եմ փոխել գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը»:

Տեղեկացնենք, որ պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարը ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Հակոբ Բեգլարյանը: Իսկ գնումենրի համակարգում թերացումներ շատ կան: Խնդիրներին սեպտեմբերի 15-ին կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Առողջապահության ոլորտում դեղորայքի ձեռքբերման հետ կապված տնտեսական մրցակցության հանձնաժողովն էր ուսումնասիրություն իրականացրել։ Նախորդ տարի դեղերի մոտ 2.5 միլիարդ դրամի պատվեր ուներ նախարարությունը:

Սխալ բնութագրում էր տրվել, ու եթե այն մնար, կոնկրետ Ինսուլինի պարագայում, ապա մեկ ձեռնարկություն կամ մեկ արտադրող կարող էր հաղթել մրցույթը։ «Մեր ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մրցույթը վերահայտարարվեց, որի հետևանքով ընդհանուր նախատեսված գումարը նվազեց մոտ կես միլիարդ դրամով»,-տեղեկացրեց ֆինանսների նախարարը, որին հետևեց կառավարության ղեկավարի խիստ հանձնարակականը.«Այսինքն մենք տնտեսեցինք մեկ միլիադ դրամ մեկ մրցույթի՞ց, հաշվի առեք, այսուհետև ճիշտ մրցույթների կազմակրեպման համար դուք կրելու եք անձնական պատասխանատվություն: Սխալ մրցույթի հայտ հրապարակել, որի արդյունքում ի սկզբանե հայտնի է, թե ով է հաղթելու, կոնկրետ այս օրինակը նշանակում է, որ կոնկրետ դեպքում կարելի է 500 մլն դրամ տնտեսել։ Պատկերացնում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը»։

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ դեղորայքի խնդիրների հետ կապված ուսւոմնասիրությունները շարունակվում են և դրանց կանդրադառնան մեկ շաբաթ հետ: Նախարարը չբացառեց, որ այլ բացահայտումենր կարող են լինել.«Ես ոչինչ բացառել չեմ կարող , բայց նաև հաստատել չեմ կարող»:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի՝ հանրային գրադարանին վերաբերող նախնական ուսումնասիրության արդյունքերի հրապարակումը Տիգրան Սարգսյանին վերջնականապես զայրացրեց.«Ուղղակի խայտառակություն է։ Կարևորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, պետական բյուջեից 700 մլն դրամ ենք հատկացրել, աշխատանքները մինչև հիմա ավարտված չեն, և պարզվում է, որ պետությունը պետք է լրացուցիչ գումարներ հատկացնի։ Վարչապետի վերահսկողության ծառայության ղեկավարին քաղաքաշինության տեսչության հետ համատեղ` ուսումնասիրություն կատարել և բոլոր նյութերը հանձնել մեր իրավապահ մարմիններին` ոչ միայն այս դեպքով, այլև ընդհանրապես պետական բյուջեից իրականացված բոլոր ծրագրերի վերաբերյալ շինարարության ոլորտում։ Եթե կոնկրետ այս դեպքում այսպիսի կարևորագույն օբյեկտի պարագայում այսպիսի լկտիություն ու այլանդակություններ կան, կարող ենք պատկերացնել, թե մնացած օբյեկտներում ինչ խախտումներ են բացահայտվելու։ Անհապաղ սկսել աշխատանքները և կոնկրետ այս նյութերն անհապաղ հանձնել իրավապահ մարմիններին»։

Օրակագային հարցերից առավել ուշագրավ էր Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկը, նվազագույն աշխատավարձը 32 500 դրամից դարձնել 72 500 դրամ: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ցանկալի արդյունք կլիներ նվազագույն աշխատավարձի այդքան բարձրացումը, սակայն .«Դա կդի անտանելի ծանր բեռ բյուջեի վրա, որովհետև այն միայն պետական հատվածից կպահանջի ավելի քան 360 մլրդ դրամ ծախս, քանի որ սանդղակները պետք է համամասնորեն բարձրացնել, եթե անգամ ներքևի մասը բարձրացվի և խաթարի ամբողջ սանդղակը, ապա դա կնստի 28 մլրդ դրամ, սակայն, խնդիրներ կլինեն օրենսգքրի հետ, ինչպես նաև մեր կարծիքով դա կհանգեցնի ավելի մեծ ստվերայնության, որովհետև լ.րացուցիչ բեռ կլինի գործարարության վրա, որոհետև շատ գործարարներ որոնց աշխատողների աշխատավարձը տատանվումէ այդ ոլորտում չեն գրանցի»:

Այս օրերին հանրությանը հետարքրող մեկ այլ թեմայի նույնպես, մեր խնդրանքով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն անդրադրաձավ հացամթերքի շուկայում այս օրերին գրանցված գնաճին: Նա նշեց, որ միջազգային շուկայում իրոք ցորենի գները բարձրացել են:

«Հիմքեր կան, այս պահին ես գնահատական չեմ տա, որքանով է հիմնավոր, որքանով` ոչ, բայց հիմքեր կան»:
Հացի քաշի հետ կապված ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն չի կատարում,քանի որ գտնում է , որ հացի քաշի, որակի հետ կապված ուսումաիսրություններ պետք է այլ պետական մարմիններ իրականացնեն: Շաբոյանը նաև ասաց, որ հանձնաժողովը ուշադիր է հատկապես բարձր կենտրոնացվածություն համարվող ալյուրի, ցորենի, բենզինի, դիզվառելիքի շուկաների նկատմամբ: Ի դեպ, Հայաստանում չկա գնային քաղաքակլանությունը վերահսկող առանձին մարմին, քանի որ ՏՄՊՊՀ նախագահի պարզաբանմամբ, գնային քաղաքականությունը ազատ է, ազատ շուկայական գներ են, գները ձևավորվում են առաջարկի ու պահանջարկի հիման վրա:

Թողնել պատասխան

Back to top button