ԿարևորՀասարակություն

Սիրիահայերը պետք է զգան իրենց հայրենակիցների օժանդակությունը.«Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամներ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում այսօր նշվել է ՄԱԿ-ում Անգլերենի օրվան նվիրված միջոցառումը, որի ժամանակ ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դեսպանությունների ներկայացուցիչները հավելյալ հնարավորությւոն են ունեցել տեղեկանալու ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկի օգտակարության և կարևորության մասին:

Միջոցառումը ողջունել են նաև բուհի ռեկտորն ու Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

Անգլերենն աշխարհի ամենատարածված լեզուներից մեկն է: Լինելով միավորված ազգերի կազմակերպության հիմնական լեզուներից մեկը, անգլերենը մեծ տարածում ունի նաև մեր Հանրապետությունում:

Իսկ ահա Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում անգլերենը ուսանողների մեծամասնության կողմից անգամ որպես 1-ին լեզու է ուսումնասիրվում:

Այս առումով պատահական չէր, որ ՄԱԿ-ում Անգլերենի օրվան նվիրված միջոցառումն անցկացվում էր հենց այս բուհում, ինչը եվս մեկ հնարավորություն էր խոսելու անգլերենի կարևորության ու օգտակարության մասին:

Միջոցառման ընթացքում համալսարանի ուսանողները ներկայացրեցին բեմականացում բրիտանացի լեզվաբան Դեյվիդ Քրիսթըլի «Շարունակելով ապրել» ստեղծագործության հիման վրա, որը նվիրված է լեզուների պաշտպանությանն ու կարևորությանը:

ՄԱԿ-ում Անգլերենի օրվան նվիրված միջոցառումով, ի դեպ, յուրօրինակ սկիզբ դրվեց համալսարանում Եվրոպական լեզուների օրվան նվիրված միջոցառումներին, որոնք անցկացվելու են սեպտեմբերի 26-ին և 27-ին: Համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը կարծում է, որ սա ևս մեկ առիթ է բարձրացնելու հայաստանցիների իրազեկվածությունը ՄԱԿ-ի պաշտոնական լեզուների հարստության, գեղեցկության և մշակութային կարևորության վերաբերյալ:

«Մենք ձգտում ենք խրախուսել հայատանցի երիտասարդությանը սովորել անգլերեն և ՄԱԿ-ի այլ լեզուներ, ինչպես նաև օգնել նրանց հասկանալ , թե որքան կարևոր է ՄԱԿ-ի բազմալեզվությունը միջմշակութային երկխոսության խթանման տեսանկյունից», իր ելույթում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Նշենք, որ ՄԱԿ-ի պաշտոնական 6 լեզուներն են արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենն ու իսպաներենը:

Թողնել պատասխան

Back to top button