Ծովահայեր

Ակվակուլտուրաների կառավարում. նոր մասնագիտություն Հայաստանում. «Ծովահայեր»

Վերջին տարիներին աննախադեպ տեմպերով առաջ է ընթանում ձկնաբուծության ու ձկնարդյունաբերության ոլորտը, հարյուրավոր ձկնաբուծարաններ են գործում, «առյուծի բաժինը»՝ Արարատի մարզում։  

Էկոլոգներն ահազանգում են, որ ձկնաբուծարանները անապատացման վտանգի են հանգեցնում։ Սպառողները բողոքում են, որ ձկնաբուծարանների հարակից տարածքներում աճեցվող բույսերից «ձկան հոտ ու համ» են առնում։

Շրջակա միջավայրի վրա ակվակուլտուրաների և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ, Էրազմուս + կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացնում է AFISHE ծրագիրը Հայաստանում և Ուկրաինայում։ Ծրագրի շնորհիվ մագիստրոսական նոր մասնագիտություն է ներդնելու և պատրաստելու ակվակուլտուրաների ու ձկնային տնտեսության կառավարիչներ։

Հայաստանյան երկու համալսարաններում կներդրվեն շուրջ 80 000 եվրո արժողությամբ  լաբորատորիաներ։

  • Թե ինչպե՞ս ծնվեց AFISHE-ն իրականացնելու և նոր մասնագիտություն ներդնելու գաղափարը,
  • ովքե՞ր կարող են սովորել,
  • ի՞նչ առանձնահատկություններ ունի Հայաստանում նախադեպը չունեցող ծրագիրը։

«Ծովահայեր»-ի տաղավարում պատմում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանն ու ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը։

Ձկնաբուծությունը Հայաստանում որպես տնտեսության ճյուղ ձևավորվել է 1920-ական թվականներին։ 1923 թվականին հիմնադրվել է Երևանի ձկնաբուծական կայանը, այնուհետև տարեց տարի կառուցվել են Գավառի, Կարճաղբյուրի, Սևանի, Լիճքի և այլ ձկնաբուծարաններ։ 1931 թվականին ստեղծվել է «Հայձուկտրեստը»։ 1965 թվականից հանրապետությունում ձևավորվել է լճակային ձկնաբուծությունը։

Back to top button